4-րդ դասարանի սովորողների անգլերեն և ռուսերեն առարկաների տարեվերջյան ստուգում

http://dpir.mskh.am/hy/node/419

Չորրորդ դասարանն ավարտող սովորողների գիտելիքների ստուգումն այս տարի անցկացվելու է մեդիահաշվետվության տեսքով: Այս աշխատանքը կփոխարինի թեստային  գրավոր աշխատանքներին:

Յուրաքանչյուր սովորող պատրաստում է «Իմ մասին» վերնագրով մի հաշվետվություն: Այն կարող է լինել ֆիլմ կամ Power Point ծրագրով  ստեղծած պրեզենտացիա: Դասարանում կարդում են նմանատիպ բովանդակությամբ մի տեքստ: Հետո հարցերի միջոցով կազմակերպվում է երկխոսություն ուսուցչի և սովորողների միջև, այնուհետև սովորողները իրենք են իրենց հարցեր տալիս և պատասխանում: Այսպիսով վերհիշում և ակտիվացնում են այն բառապաշարը, որը սովորել և անցել են տարվա ընթացքում:
Հարցերն այնպես են ընտրված, որ վերջնական աշխատանքը ներառի այն թեմաները և այն բառապաշարը, որը պետք է իմանա չորրորդ դասարան ավարտող սովորողը ըստ առարկայական ծրագրի՝

  •  Ներկայանալ
  •  Պատմել ընտանիքի, ազգականների մասին, ընկերոջ մասին
  • Պատմել դպրոցի, ուսումնական առարկաների մասին
  • Պատմել նախասիրությունների մասին՝ երաժշտություն, կենդանիներ, ուտելիք
  •  Տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր
  •  Մասնագիտություններ
  •  Նախասիրությունները /ազատ ժամանակ/
  •  Օրվա նկարագիր /ի՞նչ է անում, ինչ՞ով է զբաղվում/:

Այնուհետև սովորողը ստանում է տնային հանձնարարություն՝ ավարտել շարադրությունը և ուղարկել ուսուցչին էլեկտրոնային փոստով: Կազմակերպվում է հեռավար ուսուցում: Աշխատելիս սովորողը դիմում է բառարանի օգնությանը, կրկնում է անցած թեմաները, վերհիշում է անցած բառապաշարը: Աշխատանքի ընթացքում սովորողը կազմում է նախադասություններ՝ կիրառելով իր ստացած գիտելիքները՝  և՛ քերականական նյութը, և՛ բառապաշարը: Սովորողներն իրենց աշխատանքները ուղարկում են դասավանդողին:
Դասարանում սովորողները կարդում են իրենց աշխատանքները, կատարվում են անհրաժեշտ ուղղումները, ավելացումները: Հնարավորության դեպքում սովորողին օգնում է ծնողը:
Քանի որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ես կարող եմ ներկայացնել միայն երկու աշխատանք:

Դավիթ Եփրեմյան

Սերգեյ Բոյախչյան

Սակայն ավելի լավ պատկերացում կազմելու համար կներկայացնեմ նմանատիպ ամփոփիչ հաշվետվություններ, որոնք  արդեն իրականացվել են դասարանում: Դրանք եղել են որպես կոնկրետ թեմայի ամփոփում, օրինակ՝ «Արտաքին տեսքի նկարագրություն»  թեման անցնելիս  սովորողները պատրաստել են նյութեր «Իմ այլմոլորակային ընկերը» վերնագրով, որը հրապարակված է իմ բլոգում՝

“My alien friend”

«Իմ ընտանիքը» թեմայով պատրաստվել են հետևյալ նյութերը՝

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-10/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-9/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-8/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-7/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-6/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-4/

https://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-3/

Այս տեսակ գիտելիքների ստուգման ամփոփումը ներառում է սովորողի այն գիտելիքները, որոնք պահանջվում են ըստ ծրագրի չափորոշիչների: Այստեղ երևում է սովորողի թե՛ բանավոր խոսքը, թե՛ գրավոր խոսքը, ինչպես նաև մեդիատեխնոլոգիայից ստացած հմտությունները: Նյութն ավարտելուց հետո այն հրապարակվում է սովորողի կամ ուսուցչի բլոգում:

Համար:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: