Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը

Նախագիծ
Սեպտեմբերի 18 – Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը (105-ամյակը). բնագիտական ստեղծագործական հավաք. ամառային բնագիտական նախագծերի արդյունքների ստուգատես

Նախագիծ իրականացնողներ՝ 4, 5,6-րդ դասարանի սովորողներ
Առարկա՝ օտար լեզու (ռուսերեն, անգլերեն)
Ժամկետը՝ սեպտեմբերի 10-30
Նախագծի նկարագրություն՝
Աշխատանք դասարանում՝
Սովորողները դասի ընթացքում ծանոթանւոմ են ուսուցչի պատրաստած նյութին՝ Վիկտոր Համբարձումյանի մասին՝ նրա կենսագրության և գործունեության մասին:
Նրանք կարդում են տեքստը, թարգմանում, դուրս գրում նոր բառերը, կազմում են դրանցով նախադասություններ, պատասխանում են հարցերին:
Չի բացառվում, որ հայերեն առարկայից նույնպես այս թեմայի վերաբերյալ դասեր անցկացվեն: Այնպես որ սովորողները կունենան լրացուցիչ տեղեկություններ գիտնականի մասին: Այդ լրացուցիչ նյութերը նրանք կթարգմանեն արդեն հայերենից անգլերեն:

Այսպիսով նախագծի աշխատանքները իրենց մեջ կներառեն թարգմանչական գործունեություն /մայրենի լեզվից օտար լեզու և ընդհակառակը/:
Թարգմանչական աշխատանքը իրականացնելիս մենք լուծում ենք երկու նպատակ՝
• սովորողը աշխատանքի ընթացքում օգտվում է անծանոթ աղբյուրներից, հանդիպում է նոր բառերի, օգտվում է բառարանից, հարստացնում է իր բառապաշարը
• սովորողները իրենց աշխատանքի արդյունքում ստեղծում են շատ նյութեր, որոնցով հարստացվում է հայալեզու համացանցը, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր սովորողների համար, այլ շատ մարդկանց համար, որոնց համար օտար լեզվով համացանցից օգտվելը անհարմարություններ է ներկայացնում:
Հաջորդ քայլերը կլինեն արդեն տիեզերքի մասին հետաքրքիր գիտահանրամատչելի տեղեկությունների հետ աշխատանքը: Այս աշխատանքները շատ կարևոր են սովորողի զարգացման և կրթության համար: Այս դեպքում օտար լեզուն դառնում է մի գործիք, որն իրենց օգնում է ընդլայնել իրենց գիտելիքները, այս դեպքում բնագիտության ոլորտում, միաժամանակ օգտագործելով և զարգացնելով օտար լեզուն:
Համացանցում կան շատ մատչելի և պատկերազարդ նյութեր՝ երեխաներին տիեզերքի մասին պատմող: Դրանք կան թե անգլերեն, թե ռուսերեն լեզուներով: Նշեմ՝

Plan nakhgits or 1

Այս դեպքում ուսուցիչը նաև ներառում է այն անհրաժեշտ լեզվական և քերականական նյութը, որը նախատեսված է առարկայի ուսումնական ծրագրով և չափորոշիչներով: Շատ հարմար է այս ընթացքում անցնել այս քերականական թեմաները՝
1. Ածական /համեմատության աստիճանները/
2. Դասական թվականներ
Այսպիսի մի դասի նկարագրություն ես արդեն արել եմ նախկինում և հոդվածը հրապարակվել է <> ամսագրի համարներից մեկում: Այն նկարագրում է դասը անգլերեն լեզվի օրինակով, սակայն շատ հանգիստ կարող է կիրառվել նաև ռուսաց լեզու առարկայի դեպքում՝
<>

Դասարանային աշխատանքները արդեն ուղղություն են տալիս սովորողին, նա պատկերացում է ստեղծում նյութի, թեմայի վերաբերյալ: Ձեռք է բերում նոր գիտելիներ և նոր բառապաշար, լեզվական նոր հմտություններ:
Տանը սովորողը ինքնուրույն աշխատում է թեմայի վերաբերյալ, համացանցից կամ այլ աղբյուրներից ընտրում է լրացուցիչ նյութեր, մշակում է դրանք, թարգմանում, բերում ներկայանալի տեսքի՝ օգտագործելով մեդիատեխնոլոգիայի հմտությունները: Նա պատրաստում է ֆիլմ, ֆոտոշարք, մեդիագիրք, որտեղ հավաքվում է այս ամբողջ ընթացքում իր կատարած աշխատանքը: Պարբերաբար նա ուսուցչի էլ. հասցեին ուղարկում է իր աշխատանքները, մոտենում է ուսուցչին երկարացված օրվա ժամերին, լրացուցիչ ուղղություն է ստանում ուսուցչից: Նա կարող է դիմել ծնողի կամ մայրենի լեզվի ուսուցչի օգնությանը:

Վերջնական փուլ: Այս փուլում սովորողը արդեն ավարտել է իր աշխատանքը, նա շատ լավ յուրացրել է այն ամենը, ինչի մասին պատմում է իր նյութը: Այն գեղեցիկ ձևավորված է և պարզ: Սովորողը պատրաստ է օտար լեզվով ներկայացնել իր նյութը համադասարանցիների և ուսուցիչների /կարծում եմ, տարեվերջյան ստուգատեսների ընթացքում/ առջև:
Ավարտելուց հետո նյութը հրապարակվում է:

Տիեզերքը շատ հետաքրքիր թեմա է երեխաների համար: Սակայն այն մատուցվում է սովորողին՝ հաշվի առնելով նրա տարիքային առանձնահատկությունները: Վկտոր Համբարձումյանի գործունեությունը ամբողջոթյամբ ներկայացնել կրտսեր սովորողին այնքան էլ նպատակահարմար չէ և դա չի մեր նպատակը, սակայն թեման մեզ թույլ է տալիս շատ հետքրքիր նյութեր ներմուծել մեր ուսումնական ընթացքում: 4-րդ դասարանում նույնպես կարելի է օգտագործել այս թեման մի փոքր այլ ձևով:
Մենք պատկերացում ենք ստանում Վիկտոր Համբարձումյանի մասին, նրա գործունեության մասին և դա կապում ենք տիեզերքի հետ:
Այս տարիքում կառաջարկեի սովորել և թարգմանել այս երգը՝
The solar system song

Այն մատչելի է և տալիս է շատ հակիրճ, բայց հիմնական գիտելինքեր մեր արեգակնային համակարգի, մոլորակների մասին: Բացի այդ այստեղ կա լավ բառապաշար:
Այնուհետև կառաջարկեի դիտել այս տեսադասը Բրիտանական խորհդի կայքից: Տեքստը կարդում ենք, լսում ենք: Լսելով տեքստը ընկալելը նույնպես շատ կարևոր հմտություն է, որը պետք է զարգացնել վաղ տարիքից:
Оur-colourful-world
Այնուհետև սովորողներին առաջարկում եմ հորինել իրենց մտացածին մոլորակը՝ ինչպիսին է այն, ինչ գույներով է, ինչ մարդիկ են այնտեղ բնակվում, ինչ կենդանիներ, ինչ են սիրում այնտեղ, ինչով են զբաղվում:
Սովորողները օգտվում են օնլայն բառարանից, համացանցային պատկերներ են ներբեռնում, պատրաստում են իրենց սեփական նկարները: Նկարները Paint կամ նմանատիպ այլ ծրագրով սովորողը կարող է անել տանը և կցել իր աշխատանքին: Դսաարանում շեշտը դրվում է լեզվական աշխատանքի վրա: Քանի որ սովորողը դեռ այն հմտությունները չունի, որ ստեղծագործի անմիջապես օտար լեզվով, նա պետք է կազմի իր նախադասությունները հայերեն, հետո դրանք թարգմանի, օգտվի բառարանից, դիմի ուսուցչի օգնությանը: Այդ պատճառով աշխատանքի այս մասը պետք է անել դասարանում:
Արդյունքում կունենքնք շատ հետաքրքիր շարք՝ գեղեցիկ նկարներով, անհրաժեշտ լեզվական մասով, որտեղ արտացոլված կլինի նաև երեխայի երևակայությունը:
Նախագիծն ամփոփելիս կազմակերպել այցելություն դպրոցի աստղացուցարան, դիտել ֆիլմ:
Մենք նախորդ այցելության ժամանակ դիտեցինք ռուսերեն ֆիլմ: Կարծում եմ, կարելի է այդ ֆիլմերը վերցնել և թարգմանել սովորողների հետ, սա էլ կարող է դառնալ նախագծի մի մաս: Արդյունքում կունենանք այդ ֆիլմերը հայերեն:

Սովորողների աշխատանքները՝
Vardan

Vardan 2

Tigran

Tigran Serobyan

the Sun Vahe

Plan nakhgits or 1

Marine

Marine

I am the sun

Hike

english

Անի

 

Nazeli Ter-Petrosyan
http://nazeliterpetrosyan.wordpress.com/2014/02/01/the-sun-%D5%A1%D6%80%D6%87%D5%A8/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: