Դիջիպատում 2013-2014

Կրթահամալիրում աշխատանքը միշտ շատ դինամիկ է, այն երբեք չի լինում նույնը, չնայած ընդհանուր մոտեցումները անփոփոխ են:
Այս ուսումնական տարին սկսվեց նրանով, որ բոլորը խոսում էին նախագծային մեթոդի կիրառման մասին, մենք ուսումնասիրում էինք տարբեր հոդվածներ այս մեթոդի վերաբերյալ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է այն, երբեմն այնքան էլ լավ չէինք պատկերացնում: Հետո այն իրականացրեցինք և յուրաքանչյուրս մեր ճանապարհով հասկացանք, թե ինչ է դա, ինչպես է այն իրականացվում: Իհարկե, ամեն անգամ մի նոր գործ ավարտելուց հետո մենք եզրակացություններ ենք անում մեզ համար, տեսնում ենք բացթողումները, հաջողությունները, գտնում կազմակերպման նոր ձևեր, որոնք հաջորդ անգամ ավելի լավ արդյունքներ կբերեն:
Ուսումնական տարին տարբերվում էր նրանով, որ սկսեցինք կիրառել այս մեթոդը: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր ստացվում դասերի բովանդակությունը և ընթացքը թե ինձ համար, թե սովորողի: Շատ հետաքրքիր էր հենց առաջին նախագծի թեման՝ Վիկտոր Համբարձումյանի օրեր կրթահամալիրում: Տիեզերք: Այն հնարավորություն տվեց տեղեկանալ մեծ գիտնականի կենսագրության մասին, կարդալ և թարգմանել նյութեր տիեզերքի, մոլորակների, աստղերի մասին, այն, ինչ շատ հետաքրքիր է երեխաներին և բոլորին: Այս մասին ունեմ հոդված, որը ներկայացրել եմ հոկտեմբերյան հավաքին, այն հրապարակվել է Դպիր ամսագրում:
Իսկ սովորողների պատրաստած աշխատանքները՝ թարգմանությունները, պրեզենտացիաները, առցանց քննարկումը, տեղադրված են իմ բլոգում:
Հետաքրքիր էր նաև ձմեռային ճամբարի ընթացքում իրականացվող Ամանորը Մեծ Բրիտանիայում: Մեծ Բրիտանիա նախագիծը: Այս թեման այնքան ծավալուն է և հետաքրքիր, որ կարող է շարունակվել ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Այս նախագիծը նույնպես կա իմ բլոգում:
Ինձ համար հետաքրքիր էին ճամփորդությունները՝ ամառային արձակուրդների ընթացքում Անդրանիկ սկաուտական ճամբարում, Գոշավանք, եռօրյա ճամփորդությունը Գորիս և դեպի Գառնի ճամփորդությունը: Այս ճամփորդությունները ինձ հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչել սովորողներին, շփվել նրանց հետ ոչ դասարանային միջավայրում, ավելի անմիջական և ընկերական լինել նրանց հետ: Կարծում եմ, այդ նույն տարբերությունը մեր շփման մեջ զգացել են նաև սովորողները: Այս ճամփորդությունների ընթացքում նույնպես հնարավորություն ստեղծվեց իրականացնել փոքր նախագծեր անգլերեն առարկայից՝ համատեղելով հայրենագիտություն առարկայի նախագծերի հետ: Արդյունքում ստեղծվեց և դեռ կստեղծվեն ուսումնական ֆիլմեր, որոնք պատրաստվում եմ ներկայացնել Դիջիթեք 2014 ստուգատեսին:
Ինձ համար կարևոր էր 2013 թ. Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ մրցույթին մասնակցությունը, որտեղ հաղթողներից մեկը ճանաչվեցի: Այն ինձ համար մեծ ձեռքբերում էր, քանի որ ես կարծում էի, որ իմ թեկնածությունը ճիշտ չի ընտրված, որ մրցույթը ավագ դպրոցի դասավանդողին է ուղղված, և շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ավելի վստահ էին իմ ուժերի մեջ, քան ես ինքս: Որեմն, ես լավ մարդկանցով եմ շրջապաված, իսկ դրանից լավ ձեռքբերում չի կարող լինել:
Նաև շատ կարևոր էր ինձ համար Edudigitec 2013 –ին մասնակցությունը, որտեղ ստացա գլխավոր մրցանակ Էլեկտրոնային գրադարան անվանակարգում: Սովորեցի բլոգ վարել, ունեցա մի տարածք, որտեղ հավաքվեցին այն բոլոր նյութերը, որոնք ստեղծվել են իմ աշխատանքի ընթացքում:
Իսկ ամենակարևորը այն մթնոլորտն է, որ կա դպրոցում, այն շփումը երեխաների և աշխատակիցների հետ և այն տրամադրությունը, որ անընդհատ փոխանցվում է ինձ նրանց միջոցով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: