Օտար լեզվով հաղորդակցական կարողությունները կրտսեր դպրոցում

Մայիսյան հավաք/ Հոդված
• օտար լեզուների մասին. դիտարկումներ՝ դասարանի սովորողներից քանիսն է իրականում յուրացնում ծրագրով որոշված բովանդակությունը, ինչու սովորողները չեն խոսում, ինչու լսելով չեն հասկանում. ինչու հետո չեն կարողանում և չեն կիրառում այլ (ոչ օտար լեզվի ուսուցչի առաջադրած) ուսումնական աշխատանքի մեջ.
• Օտար լեզվով խոսելը և հասկանալը շատերի համար մեծ խնդիր է, որի մասին կան բազմաթիվ ֆորումներ թե՝ ռուսական, թե այլ երկրների կայքերում: Կարող ենք տեսնել, որ լեզուն տարիներով սովորելով՝ մարդիկ չեն հասնում այն մակարդակին, որ կարողանան ազատ հաղորդակցվել տվյալ լեզվով կամ հասկանալ ֆիլմեր և երգեր, եթե չկա տեքստը: Բայց անհնարին ոչինչ չկա, պեքտ է գտնել ճիշտ ճանապարհները` նպատակին հասնելու համար: Մենք մեր կրտսեր դպրոցում դրել ենք մեր առջև այսպիսի խնդիր՝ լեզվի իմացությունը հասցնել այն մակարդակի, որ հնարավոր լինի օգտվել օտարալեզու կայքերից՝ տարբեր առարկաներից գիտելիքները հարստացնելու համար՝ բնագիտություն, պատմություն, ես և շրջակա աշխարհը և այլ առարկաներից, զարգացնել սովորողների հաղորդակցական կարողությունները: Մենք այս տարի 4-րդ և 5-րդ դասարաններում իրականացրեցինք մի շարք նախագծեր՝
<>, <>, <> :
Այս աշխատանքները սովորողին թույլ են տալիս իրականացնել հենց այս խնդիրը՝ օտար լեզուն գործիք է, որի միջոցով նրանք լրացուցիչ ինֆորմացիա են ստանում, ընդլայնում են իրենց գիտելիքները՝ միաժամանակ մշակելով և կատարելագործելով օտար լեզվի իմացության աստիճանը:
Չկառչենք դասագրքերից
Մենք, իրականացնելով հեղինակային այլընտրանքային կրթություն, անընդհատ օգտվում ենք լրացուցիչ աղբյուրներից, կիրառում ենք այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել սովորողի երևակայությունը, ստեղծագործելու ունակությունը: Իսկ երբ դա պետք է անել օտար լեզվով, արդեն լուծում ենք մեկ այլ խնդիր՝ կիրառել ունեցած գիտելիքները օտար լեզվից հենց այս նպատակով:
Դասարանում կազմակերպվում են այնպիսի առաջադրանքներ, որոնք սովորողի աչքերով <> են: Կազմակերպվում են երկխոսություններ, դերային խաղեր, որի ընթացքում սովորողները ակտիվանում են, բերեմ մեկ օրինակ: Հեքիաթին ծանոթանալուց, անհրաժեշտ նոր բառապաշարը յուրացնելուց հետո սովորողներին առաջարկվեց դասարանում հանդես գալ որպես հեքիաթի հերոսներ. ինչպե՞ս կօգտագործեին կախարդական մատիտները, եթե իրենք լինեին ամենաչար երեխան և ինչպես կվարվեին, եթե լինեին ամենաբարի երեխան: Կարծիքները շատ հետաքրքիր են, իրենց երևակայությունը այնքան անկանխատեսելի է, բոլորը հետաքրքրությամբ լսում են միմյանց, և, ինչը շատ կարևոր է, անընդհատ խոսում են օտար լեզվով (այս դեպքում ռուսերեն): Բայց դասի վերջում երեխաներից լսում ես <>: Դեռ մեր սովորողները կառչած են իրենց դասագրքերից և նրանց պատկերացմամբ միայն տեքստային աշխատանք կամ վարժություն կատարելն է իրենց դասը: Սա մի նպատակ եմ համարում ինձ համար՝ սովորողի մոտ ստեղծել այնպիսի մոտեցում, որ խաղային, դերային դասերը երկրորդական աշխատանք չեն, այլ շատ հստակ նպատակ և խնդիրներ ունեն ՝այն է ակտիվացնել իրենց բառապաշարը և զարգացնել հաղորդակցական հմտությունները, պատրաստել զրույց վարել հանպատրաստի, առանց նախապես պատրաստվելու: Իսկ սա մեկ այլ խնդիր է, որ դնում ենք մեր առջև: Սովորողները ունեն որոշակի բառապաշար, գիտելիքներ՝ զրույց վարելու համար, բայց միշտ նախօրոք պատրաստվելու կարիք ունենք: Չեմ կասկածում, որ մեր սովորողների մեծ մասը՝ 5, 6-րդ դասարանցիները, կդժվարանան շփվել օտարերկրացու հետ: Սակայն այդ ամենը անել հենց տեղում, առանց նախապես պատրաստվելու դժվար կլինի: Եթե մենք մեր առաջ հիմա նոր խնդիր ենք դնում՝ հաղորդակցական հմտության աստիճանը հասցնել այն մակարդակին, որ սովորողը կարողանա առանց նախապես պատրաստվելու, անմիջապես վարի զրույցը, ապա սա արդեն այլ քննարկման հարց է: Այս դեպքում մենք պետք է վերանայենք մեր ծրագրերում նշված խնդիրները, նպատակները, պահանջները: Միգուցե անհրաժեշտություն կա ընդլայնելու մեր ձեռքի տակ եղած աղբյուրները՝ դասագրքերը, կայքերը և ուսումնական փաթեթները:
Մեր առաջ դրված է խնդիր՝ սովորողը կարողանում է կարդալ և հասկանալ, թարգմանել տեքստը, վերարտադրել այն: Ես վստահ կարող եմ ասել, որ սովորողները սա կարողանում են անել: Դասարանում կարող են լինել 2 սովորող, որոնք կդժվարանան, բայց դա էլ առանձին քննարկման հարց է և պատճառները սուբյեկտիվ են լինում, ինչպես որ տարբեր են երեխաների և հիշողության առանձնահատկությունները, և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը, և նրա մոտիվացիան: Այս ամենը աշխատանք է պահանջում, երբեմն պետք է լինում ծնողի հետ համագործակցությունը:
Ավելի շատ խոսենք
Տեքստերի հետ աշխատանքը լեզվի ուսուցման գրծընթացում մեկ փուլ է: Հաղորդակցվելու համար մենք պետք է դասարանում մեծացնենք երկխոսությունների դերը: Դասագրքային տեքստերը նույնպես իրենց դերն են կատարում՝ լեզուն հասկանալու, թարգմանչական հմտությունների առաջին քայլերը անելու գործում, բառապաշարը հարստացնելու համար: Բայց դրանք շատ տարբերվում են կենդանի խոսքից, այն լեզվից որով միմյանց հետ շփվում են երեխաները կամ մեծահասակները առօրյա կյանքում: Այլ բան է որևէ հեքիաթ պատմելը, այլ բան է խանութ մտնել և անհրաժեշտ ապրանքի առկայության մասին հարցնելը, գինը ճշտելը և այլն: Այս դեպքում մեզ իհարկե անհրաժեշտ է ավելի շատ երկխոսություններ սովորել: Եվ սովորել ոչ անգիր, այն ինչ առաջարկված է դասագրքերում, այլ անընդհատ փոխելով տրված իրավիճակը, սովորողներին հատուկ առաջադրանքներ հանձնարարելով, որոնց նպատակը կլինի առավելագույնի հասցնել սովորողների հաղորդակցական կարողությունները, համպատրաստի զրույցներ վարելու կարողությունները: Մենք արդեն ընտրել ենք Վերեշչագինա դասագիրքը, որտեղ հենց այս մոտեցումն է կիրառված: Սակայն սովորողները և ուսուցիչը նորից ճկուն պետք է գտնվեն և դասագրքից ստացած գիտելիքները կիրառեն իրենց տարբերակներով:
Ավելի շատ լսենք

Երբ սովորողին ցանկանում եմ զրույցի հրավիրել ինձ հետ կամ դասընկերոջ հետ, ես արդեն գիտեմ, ինչ նա կարող է ասել: Գիտեմ, ինչպես կառուցեմ նախադասությունս և ինչ բառեր օգտագործեմ, որ նա հասկանա իմ խոսքը: Դասավանդողը գիտի այն բառապաշարը, նախադասությունները կազմելու համար այն քերականական հիմքը, որ ստացել է սովորողը իր ոսուցման ընթացքում: Թվում է թե, այն հիմքը, որ անհրաժեշտ է սովորողին ծանոթանալու, ներկայանալու, զրույցը վարելու համար, իր նախասիրությունները ներկայացնելու համար, նա ստացել է կրտսեր դպրոցը ավարտելիս: Բայց դպրոցից դուրս հնչող լեզուն այս ամենի վրա չի հիմնված: Բանավոր խոսքը պարունակում է միջանկյալ բառեր, որոնք օգտագործվում են զրույցը խթանելու, հաղորդակիցների շփումը ավելի փոխազդեցիկ դարձնելու համար՝ of course, let me see, by the way, in fact, certainly, to my mind և այլն: Այսպիսի բառերը ամբողջ տեքստի կամ երկխոսության իմաստը ընկալելու համար էական չեն, իրենց իմաստը երկրորդական է, տեքստը հասկանալի է նաև առանց այս բառերի: Սակայն անտեսել այս բառերը նույնպես ճիշտ չէ: Քանի որ զրույցի ընթացքում, կամ որևէ տեքստ (հեքիաթ, հարցազրույց) լսելու ժամանակ լսողը կենտրոնանում է յուրաքանչյուր անծանոթ բառի վրա, և չի հասցնում ընկալել նախադասության շարունակությունը: Լեզու ուսումնասիրող բոլոր մարդիկ առնչվում են այս իրավիճակի հետ և կհասկանան, ինչի մասին է խոսքը: Օրինակ, By, the way, did you like the book?
Եթե զրուցակիցը չգիտի by the way կայուն կապակցությունը, նա կկենտրոնանա դրա վրա, և կարող է բաց թողնել նախադասության շարունակությունը, չպատասխանել զրուցակցին:
Դպրոցում ուսուցիչը միշտ սովորողի կողքին է: Երբ սովորողները որևէ բառ չկարողանան հիշել կամ նախադասությունը չկարողանան ավարտել, ուսուցիչը կամ դասընկերները օգնության են գալիս, հուշում են, օգնում են: Երբ սովորողը դպրոցից դուրս պետք է օգտագործի օտար լեզուն, նա միայնակ է իր գիտելիքների հետ: Արդյո՞ք հիշողությունը չի դավաճանի իրեն, արդյո՞ք այդ պահին նա կկարողանա գործի դնել այն ամբողջ ստացած գիտելիքները և հմտությունները: Միգուցե մեր աշխատանքի մեջ մենք հենց այս պահը պետք է հաշվի առնենք, թողնենք, որ նա շատ ինքնուրույն աշխատի, հույսը դնի իր վրա, ինքը որոնի անհրաժեշտ բառը բառարաններում:
Վերջերս մասնակցեցինք մի թրեյնինգի, որի ընթացքում վերապատրաստող մասնագետը՝ Թերի Փրոսնանը (Քեմբրիջի համալսարանից), ներկայացրեց այնպիսի դասարանային աշխատանքի կազմակերպման ձևեր, որոնց ընթացքում ուսուցչի դերը հասցրած է նվազագույնի: Ամբողջ աշխատանքը կատարում են սովորողները: Ատիճանաբար նրանք սկսում են ինքնուրույն խոսել, առանց կողմնակի օգնության սպասելու:
Բարձրացվեց նաև բանավոր խոսքի ընկալման խնդիրը: Այն շատ տարածված խնդիր է, և այդ խնդրի հետ առնչվում են տարբեր երկրների սովորողներ: Որովհետև սովորողը լեզվի հետ առնչվում է դասագրքով, բայց այն այլ կերպ է հնչում իրակաանում: Շատ մեծ ուշադրություն էր դարձվում այսպես կոչված սղված հնչյուններին և վանկերին, որոնք կոչվում են schwa:
Մեկ օրինակ բերեմ.
Where did you go yesterday? Մեր սովորողը կարդում է այնպես, ինչպես տեսնում է, բոլոր բառերը հերթով՝ /Վե դիդ յու գօ՞/: Սակայն այն հնչում է /Վեջյու գո՞/: Այսպես կհնչի այս հարցը ֆիլմերում: Որպեսզի սովորողը հասկանա և դժվարություն չունենա, իրեն պետք է ասել այս մասին, պատրաստել:
Ամերիկյան և Բրիտանական անգլերեն
Ինչպես գիտենք, ֆիլմերը, երգերը, որոնք շատ սիրում են սովորողները, ամերիկյան են և այնտեղ հնչում է ամերիկյան անգլերենը, որը տարբերվում է բրիտանականից: Այս կայքում կարող ենք տեսնել մի քանի տարբերություններ ամերիկյան և բրիտանական արտասանության մեջ: Ես ինքս սովորողներին ընտելացնում եմ երկու տարբերակներին էլ, օրինակ երբեմն ասում եմ copy-book /՛kɔpibuk/ երբեմն՝/՛kʌpibuk/, have got /ɔ/ և /have got /ʌ/:
Եվ որքան հնարավոր է շատ և շուտ սովորողը պետք է լսի նյութեր ոչ իր դասավանդողի արտասանությամբ: Ավելիք շատ պետք է օգտվել ուսումնական կայքերից, որտեղ աուդիոդասեր են ներկայացված՝ Բրիտանական խորհուրդի կայքը , Listen and watch:
Այս կայքում կա հատուկ մեկնաբանությունների բաժին, որտեղ տարբեր երկրների ( Իսպանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի և այլն) սովորողներ մեկնաբանություններ են գրում այս կամ այն նյութի վերաբերյալ: Այս երեխաների լեզուն կատարյալ աստիճանի դեռ չի հասել, կան թե ուղղագրական սխալներ, թե քերականական: Բայց մասնագետների նպատակն այն է, որ երեխաները ունենան մի տարածք, որտեղ կարողանան անկաշկանդ շփվել և զարգացնել իրենց լեզվի իմացությունը: Կարևոր է շատ ինքնավստահությունը: Սովորղների մոտ չպետք է լինի կաշկանդվածությունը, սխալվելու վախը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: