Հաշվետվություն

Ճամբարային օրերին իմ աշխատանքային օրը այնպես է դասավորված եղել, որ հանդիպել և աշխատել եմ 1-5-րդ դասարանի սովորողների հետ:
Այս ընթացքում աշխատել ենք ՛՛Ես կարողանում եմ՛՛ նախագծի ամփոփման և հրապարակման վրա:
4-րդ դասարանի սովորողների հետ պատրաստել ենք կարաոկե, սովորել և թարգմանել ենք երգի բառերը, պատրաստել ենք նկարներ: Աշխատանքը ներկայացվել է թարգմանչական ստուգատեսին:
5-րդ դասարանի սովորողների հետ մասնակցել եմ շրջակա միջավայրի խնամքի օրվան նվիրված մաքրման աշխատանքներին: Մեր տարածքը Մաշտոցի պուրակն էր: Մասնակցել եմ Ազնիվ Հովհաննիսյանի հետ միասին: Այստեղ սովորողների հետ բաժանել ենք բուկլետներ և ներկայացրել ենք կրթահամալիրը:
Նաև 5-րդ դասարանցիների հետ ճամփորդել եմ դեպի Խոր-Վիրապ:
Եղել եմ մի շարք մանկապարտեզներում Լուսինե Պետրոսյանի և Հասմիկ Ավետիքյանի հետ միասին, բաժանել ենք կրթահամալիրի գլխարկները՝ http://b4.mskh.am/node/8813:
Մասնակցել եմ թարգմանչական ստուգատեսին: Ներկայացրել եմ տարվա ընթացքում իմ կողմից թարգմանած հոդվածները ”Դպիր՛՛ ամսագրի օտարալեզու համարների համար:
Ինչպես նաև ներկայացրել եմ սովորողների որոշ աշխատանքներ: Ստուգատեսին մասնակցել են և ներկայացրել են իրենց աշխատանքները սովորողներ Նազելի Տեր-Պետրոսյանը և Մարինե Ասատրյանը, նյութը իմ բլոգում:
Տարվա ընթացքում մասնակցում եմ կրթական ծրագրի մշակման աշխատանքներին, քննարկումներին:

Հունիսի 21-ին մասնակցեցի Դիջիթեք բիզնես ֆորումին: Զրուցել եմ հետաքրքրվող ծնողների հետ, որոնք մոտեցել էին մեր տաղավարին: Այնուհետև Մանեի և Սերգեյի հետ շրջեցինք սրահում և ծանոթացանք ցուցադրված ծառայություններին և ապրանքներին, լուսանկարները հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում:
Եվ իհարկե, Մանեի և Սերգեյի հետ միացանք մեր կրթահամալիրի 25 ամյակին նվիրված ֆլեշմոբին: Այսպիսով, ամփոփեցինք ևս մեկ տարի, և հիմա պատրաստվում ենք հաջորդ տարվան:

Այս հաշվետվության մեջ ներկայացրել եմ աշխատանքների հղումները՝

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: