Սեմինարի մասնակցության ամփոփում

Մարտի 25-27 մասնկացում էի Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից անցկացվող սեմինարին, որը անցկացվում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանում:

2015-03-25 09.47.55 FULL

Սեմինարը վարում էին կենտրոնի փորձագետներ՝ Ժիլ Բրետոնը և Ժոզե Նոյջոնսը : Կենտրոնի նպատակն է տարբեր երկրներում անգլերեն լեզվի ուսուցման վերջնական արդյութնքների համապատասխանեցումը սահմանված լեզվի իմացության մակարդակներին: Սեմինարի թեման էր՝ << Լեզվական թեստերի և քննաթերթիկների կազմումը՝ CEFR պահանջներին համապատասխան >>: Փորձագետները ուսումնասիրել էին հայաստանյան օտար լեզվի ընդունելության թեստերը և համեմատել էին դրանք եվրոպական չափորոշիչների հետ: Ըստ նրանց մեր երկրում կիրառվող թեստերը չեն համապատասխանում իրենց պահանջներին: Թեստերում պետք է հաշվի առնվեն տվյալ մակարդակի բանավոր, գրավոր, ընթերցման և խոսելու կարողություններին ներկայացված պահանջները: Եվ թեստերում պետք է արտացոլված լինի լեզվի ուսուցման ամենագլխավոր նպատակը ՝ հաղորդակցվելու կարողությունը: Եթե թեստում այս կետը ապահովված չէ, ապա այն ընդունելի չէ և չի համապատասխանում CEFR պահանջներին:Փորձագետները ասում էին, որ մեզ մոտ իրոք լավ թեստեր կան, բայց դրանք ուղղված են ընտրելու այն ուսանողին, ով ամենալավն է հասկացել քերականությունը, բայց քննության նպատակը սա չպետք է լինի: Ըստ փորձագետների շտեմարանում չպետք է ներաված լինեն այնպիսի տեքստեր, որոնք չեն համապատասխանում ԲՈՒՀ ընդունվող սովորողի տարիքային առանձնահատկություններին:

Ժամանակը ցույց կտա՝ կընդունվեն այս պահանջները Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից, թե՝ ոչ, բայց որ այս փորձագետները հրավիրվել էին մեր դասավանդողներին վերապատրաստելու համար, խոսում է այն մասին, որ   լեզվի ուսուցման բնագավառում փոփոխություններ անելու ցանկություն կա: Ես, որպես կրտսեր դպրոցի դասավանդող, իմ մասնակցությունը սեմինարին շատ օգտակար եմ համարում այն առումով, որ այն ինձ հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու, թե ինչ է ակնկալվում սովորողից ավելի բարձր տարիքում, որ մակարդակում է գտնվում կրտսեր դպրոցի սովորողը և որոնք են այդ մակարդակի համար սահմանված միջազգային պահանջները և նպատակները: Իմ կարծիքով, մեր ծրագրում արտացոլված են այն պահանջները, որոնք դրված են եվրոպական կենտրոնում: Մեզ մոտ նույնպես շեշտը դրվում է սովորողի հաղորդակցման հմտությունների զարգացման վրա:

Իհարկե, այս երեք օրերը սպառիչ տեղեկություն չէին կարող փոխանցել: Մասնակիցներին շատ ձեռնարկներ հանձնվեցին, որոնք դեռ պետք է շատ մանրամասն ուսումնասիրվեն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: