Հոդվածներ

Առցանց ուսուցում

Կարդում ենք և Էդու Դիջիթեք ստուգատեսներին սովորողները ներկայացնելու են նյութերը, որոնք իրենք ստեղծել են չնախատեսված և անընդհատ երկարացվող ձմեռային արձակուրդներին: Այս հանգամանքը մի պահ հաճելի էր այն առումով, որ տոնական տրամադրությունը մի քանի օրով էլ է երկարում, հետո սկսեց տագնապը` ուսումնական ծրագրերը իրականացնելու ժամանակի հետ կապված, բայց հետո մեզ օգնության եկավ մեզ հարազատ հեռավար ուսուցումը:

Ես այս ամենին մասնակից եղա և որպես դասավանդող, որը պետք է կազմակերպեր 1-5 դասարանի սովորողների առցանց ուսուցումը, և որպես ծնող` տանը հետևելով իմ երեխաների աշխատանքին` այս երկար ժամանակաընթացքոը պարապուրդի չվերածելու համար:

Իհարկե, որոշ սովորողներ չօգտվեցին իրենց ընձեռնված հնարավորությունից, ինչը համապատսխան արդյունք ունեցավ գնահատման հարցում: Մյուսներն էլ շատ լավ հնարավորություն ունեցան կրկնելու անցածը, նոր հեքիաթներ ընթերցելու, թվային տեխնոլոգիաները իրենց ուսման մեջ կիրառելու, ծնողների հետ համատեղ աշխատելու և կրթվելու համար:

Ցանկացած հարցի դեպքում թե ծնողները, թե սովորողները նամակ էին գրում: Ամենօրյա դասերի դեպքում մի գուցե այսքան ակտիվ չլիներ մեր նամակագրությունը: Դաս անելիս առաջացած հարցերը սովորողները թողնում են առերես հանդիպման ժամանակի համար: Իսկ հիմա սա միակ ելքն էր ինձ իրենց հարցերը ուղղելու համար: Չկար սահմանափակում` 45 րոպեանոց դասի, ազատ գրաֆիկ, կարելի է դիտել սիրելի ֆիլմը, հետո խաղալ, հետո անցնել դասերին, զբոսնել, հյուր գնալ, ամեն ինչ իրենց ձեռքում է:

Առցանց ուսուցման մեջ սովորողի հոգեբանական տեսակը չի կարող չարտացոլվել: Տարբեր աովորողների մասնակցությունը տարբեր է լինում: Մի երեխայիս դեպքում հարցազրույց, աուդիոդասեր, ձայնագրություններ առաջադրանքները շատ ցանկալի են և սպասված: Դա գալիս է իր բնավորությունից, նա սիրում է լսելի լինել, շփվել, հայտարարել, խոսել…

Նույնը չեմ կարող ասել տղայիս դեպքում, որը մի փոքր կաշկանդվում է նման առաջադրանքնրից, և ընդհակառակը, փորձում է որքան հմարավոր է քիչ երևալ <<էկրանին>>:

Առցանց ուսուցման դեպքում երկուսն էլ իրենց բաժին օգուտն են ունենում` Մանեն իր սիրելի ձևով կազմակերպելու իր ուսումը, Սերգեյը` հաղթահարելու իր բարդույթները:

շարունակելի …

Սովորողների աշխատանքները

«Իմ հավաքը. հավաքից հավաք»2014-2015 ուսումնական տարում իրականացված նախագծեր

May 2015

Հերթական ուսումնական տարին ամփոփելիս կներկայացնեմ կատարված մի քանի նախագծային աշխատանքներ ըստ դասարանների:
Չորրորդ դասարան, անգլերեն լեզու առարկա
Նախագիծ ”Ես փոքր տարիքում”
Այս նախագիծը կարճատև էր, այն ծրագրով նախատեսված թեմայի ամփոփումն է:
Սովորողները ամրապնդել են to be և to have բայերի անցյալ ժամանակը, սովորել են մի քանի ածականներ, կարող են նկարագրել արտաքինը, նախասիրությունները, հետաքրքրությունները: Առաջադրանքը կատարվել է մասամբ դասարանում, մասամբ տանը: Նյութը ստուգելուց, մաքրագրելուց հետո սովորողները պատրաստվել են ներկայացնել այն դասարանում իրենց դասընկերներին, պատասխանել են դասընկերների հարցերին:
Նյութի պրեզենտացիան առանձին դաս է, որի ընթացքում ակտիվացվում է սովորողի բանավոր խոսքի զարգացումը: Դասարանում անցկացվում է երկխոսություն սովորողների միջև` նյութը ներկայացնողի և լսող սովորողների միջև հարց ու պատասխանի միջոցով:
Նյութի բովանդակությունը սովորողներին շատ հարազատ թեմա է, ինչը լրացուցիչ հետաքրքրություն էր հաղորդում աշխատանքին:

Մաշինյան Սրբուհի
Մելքոնյան Նարե
Պապոյան Մանոն
Վարդումյան Նանե
Բոյախչյան Մանե
Ավագյան Աստղիկ
Հարությունյա Դավիթ
Մարկ Միկաիլ
Մինասյան Լաուրա
Մկրտչյան Հայկ
Շահնազարյան Դավիթ
Ստեփանյան Ջուլիա

Նախագիծ ”Իմ անցյալ ծննդյան օրը”
Այս նախագիծը բայի անցյալ ժամանակի ամփոփումն է, այն ներառում է կանոնավոր և անկանոն բայեր քերականական նյութը: Կարծում եմ, այս նյութը ամրապնդելը լեզու սովորողից որոշ ջանքեր է պահանջում` մտապահելու մի շարք բայեր, դրանց անցյալ ժամանակձևերը: Շատ ժամանակ անգլերեն սովորողները ստիպված են լինում ցանկով անգիր անել այս բայերը, ինչը այս տարիքի սովորողների դեպքում անընդունելի է: Որոշակի վարժությունների, խաղերի, բանավոր և գրավոր առաջադրանքների միջոցով սովորողները հեշտությամբ մտապահեցին այս բայերը:
Իսկ ”Իմ վերջին ծննդյան օրը” թեմայով պատումը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերած լեզվական նյութը կիրառել իրենց համար շատ հաճելի և հետաքրքիր թեմայի մասին պատմելիս: Աշխատանքը նաև նրանով էր հաճելի, որ սովորողները ցանկանում են վերհիշել իրենց համար հաճելի այդ օրը, կիսվել տպավորություններով ընկերների հետ:
Թեման այնպիսին է, որ սովորողները կարող են կրկնել մեկը մյուսին, և որպեսզի իրենց աշխատանքները նույնանման չլինեն, իրենց առաջադրվում է պատմել որքան հնարավոր է մանրամասն: Աշխատանքները գնահատվում են, և բարձր գնահատականի են արժանանում այն աշխատանքները, որոնք արտացոլում են սովորողի բառապաշարը, նախադասություններ կազմելու հմտությունը, գեղեցիկ ներկայացնելու կարողությունը, երկխոսություն վարելու, այսինքն հարցերին պատասխանելու կարողությունը:
Ներգրավվել են և գրավոր խոսքի և բանավոր խոսքի հմտությունները: Կա անմիջական կապը իրենց կյանքի, անձի հետ, ինչը աշխատանքը ավելի գրավիչ է դարձնում:
Վարդումյան Նանե
Բոյախչյան Մանե
Պապոյան Մանոն
Ավագյան Աստղիկ
Մաշինյան Սրբուհի
Մելքոնյան Նարե
Լուսինե Թադևոսյան
Դավիթ Հարությունյան
Մարկ Միկաիլ
Շահնազարյան Դավիթ
Արման Գևորգյան
Վահե Կարմիրշալյան
Անահիտ Հովհաննիսյան

Թարգմանական աշխատանքներ, 5-րդ դաարան
5-1 և 5-2 դասարաններում դասավանդում եմ ռուսերեն լեզու առարկան:
Ժամանակ առ ժամանակ իրականացվում են թարգմանական աշխատանքներ, որոնք ներկայացված են ստորև՝
Ինչուիկ/ Почемучка
Նշեմ, որ այս աշխատանքը մեծ հետաքրքրությամբ է իրականացվել սովորողների կողմից, քանի որ այն պարունակում է ճանաչողական տեղեկություններ, որոնք հատկապես սիրելի են այս տարիքի սովորողների համար: Այս նախագիծը իրենից ներկայացնում էր միջառարկայական դաս, քանի որ սովորողները նորից առնչվում էին Ես և շրջակա աշխարհը առարկայից անցած նյութերին, ինչպես նաև այլ, իրենց համար նոր նյութերի և տեղեկությունների: Եվ միաժամանակ, աշխատանքը կապված էր ռուսերեն առարկայի հետ, քանի որ կա աշխատանք տեքստի հետ, նոր բառապաշարի հետ, թարգմանական հմտությունների ձևավորման և զարգացման հետ: Յուրաքանչյուր սովորող իր թարգմանած հատվածը տեղադրել է իր բլոգում: Վերջում նյութերը հավաքվել են, ստացվել է մեկ ընթերցանության նյութ: Այնուհետև իրենք մաս-մաս ստանում էին առաջադրանք՝ ընթերցել և պատրաստվել քննարկմանը իրենց ընկերների թարգմանած նյութի վերաբերյալ:
Աշխատանքի ամփոփումը դարձավ դաս-վիկտորինան, որի ընթացքում սովորողները միմյանց հարցեր էին տալիս ուսումնասիրված նյութի վերաբերյալ, պատասխանում էին և կարծիքներ հայտնում: Մեկ այլ խնդիր նույնպես ներգրավվեց, այն է՝ սովորողների բանավոր խոսքի զարգացումը և ակտիվացումը: Ավելցանեմ, որ աշխատանքը Դիջիթեք 2015-ի խրախուսական մրցանակի արժանացավ, ինչը մեծ ուրախություն պատճառեց սովորողներին:
5-2 դասարանի սովորողների թարգմանած աշխատանքի արդյունքը հայերեն-ռուսերեն այս էլեկտրոնային գիրքն է՝ ”Սարը, որ սիրեց թռչնին”:
Հեքիաթը շատ հետաքրքիր է, այն ժամանակակից ամերիկացի գրողի ստեղծագործությունն է: Համացանցում հեքիաթի հայերեն թարգմանությունը չգտանք: Այնպես որ, կարծում եմ, օգտակար աշխատանք ենք կատարել, բացի այն որ նախագծային աշխատանքի արդյունքում լուծվել են լեզվական մի շարք խնդիրներ, որոնց մասին խոսեցի ՝ բառապաշարի հարստացում, թարգմանական հմտությունների ձեռքբերում, բանավոր խոսքի զարգացում:
Նաև կրթահամալիրի օրացույցով նախատեսված ”Մխիթար Սեբաստացու օրերին ‘ ‘ իրականացվեց համապատասխան նախագիծ այս նույն դասարաններում: Հետազոտական աշխատանքի արդյունքում հավաքվեցին տեղեկություններ Մ. Սեբաստացու մասին, դրանք ադապտացվեցին, կամ թարգմանվեցին (եթե աղբյուրը հայերեն էր) և պատրաստվեց էլեկտրոնային ուղեցույց: Դասերը հետաքրքիր քննարկումների էին վերածվում: Արդյունքում ստեղծվեց օգատակար ուսումնական նյութ այս տարիքային խմբի համար նախատեսված՝ Մխիթար Սեբաստացու մասին մատչելի, հակիրճ տեղեկություն պարունակող:
Թարգմանական նախագծերը նույնպես կարճատև էին և իրականացվել են ձմեռային ճամբարի ընթացքում:

Նշեմ մեկ այլ նախագիծ՝ Հայաստանի տեսարժան վայրերը օտար լեզվով , որը ներկայացրել էի իմ հոդվածում, Դպիր ամսագրում: Այս նախագիծը շարունակվում է: Դադիվանքի մասին ֆիլմն այստեղ:

Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության «Դպիր» ամսագիր հ. 46 
Հայաստանի տեսարժան վայրերը` օտար լեզվով

 

«Դպիր» ամսագիր հ. 9 /85/

4-րդ դասարանի սովորողների անգլերեն և ռուսերեն առարկաների տարեվերջյան ստուգում

 

«Դպիր» ամսագիր հ. 5 /69/

Дни Виктора Амбарцумяна. Проект “О космосе”.

«Դպիր» ամսագիր
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: