Նախագծային ուսուցումը կրտսեր դպրոցում

Մայիսյան 11-րդ հավաք: Նախագծային ուսուցումը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի արդյունք:

Որպես մայիսյան հավաքի ներկայացվող հաշվետվություն այս հոդվածում կներկայացնեմ ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում իրականացրած նախագծային ուսումնական գործունեությունը: Նախորդ կիսամյակի նախագծերը ներկայացրել եմ իմ հաշվետվություններում:

Նախագծերի արդյունքները սովորողների աշխատանքներն են, որոնք արտացոլում են այս կամ այն թեմայի շուրջ սովորողների յուրացրածը: Թեմայի յուրացնելը չի սահմանափակվում միայն այս կամ այն տեքստի հետ աշխատանքի կամ վարժությունների կատարմամբ: Մենք թեման յուրացնելու փաստը բերում ենք ավելի տեսանելի վիճակի, որը երևում է սովորողների աշխատանքներում:

Այսպիսի աշխատանքը թույլ է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել սովորողի հանդեպ` հաշվի առնելով նրա լեզվի իմացության մակարդակը, հետաքրքրությունները, տարիքային առանձնահատկությունները: Ամենավերջին նախագիծը  “The Planet of My Dream”/<< Իմ երազանքների մոլորակը>> փոքր և կարճատև նախագիծ է, որին տրամադրվել է երկու դասաժամ: Այս նախագիծը հաջորդեց Երկրի օրվան և կրթահամիլուրում անցկցավող Էկոտուրի օրերին: Այս օրերին սովորողները մասնակցում էին բակային աշխատանքների, տնկում էին ծաղիկներ, ծառեր, մաքրում տարածքը և այլն: Այս ամենի մասին փորձեցինք պատմել անգլերեն: Սովորողները ստացան անհրաժեշտ բառապաշարը: Հետո սկսեցին պատասխանել տրված հարցերին: Ու վերջում գրեցին փոքրիկ շարադրություն այն մասին, թե ինչպիսին է իրենց երազանքի մոլորակը:

Իսկ ամենավերջում 5-րդ դասարանցիներին միացան 10-րդ դասարանի սովորողները և անցկացվեց բանավոր հարց-պատասխան, քննարկում համատեղ դաս, որի մի փոքրիկ հատված ներկայացված է տեսանյութի տեսքով ավագ դպրոցի սովորողների կողմից:

Բացի այն, որ նախագիծը հնարավորություն է տալիս գործնական կիրառել լեզուն` մտքերը հավաքելու, կարծիքը օտար լեզվով արտահայտելու առումով, այն նաև լավ առիթ է միմյանց ավելի լավ ճանաչելու, զրուցելու, երազելու համար: Ինձ համար ամենահաճելին հենց սա էր զրույցի ընթացքում լսել նրանց կարծիքները, մտքերը կյանքի մասին, իրենց շրջապատող աշխարհի, մտահոգությունների և իրենց ներսում ապրոց հեքիաթի մասին:

Մարկը լեզվակիր է: Նրա աշխատանքները բնականաբար ավելի մեծ բառապաշար են պարունակում: Իր համար նախագծային աշխատանք կատարելը ստեղծագործելու, լեզուն մշակելու, զարգացնելու, գրավոր և բանավոր խոսքը կատարելագործելու միջոց է, ինչպես որ մեր սովորողների համար մայրենի լեզվից նման աշխատանք կատարելը: Իսկ Մարկի պատրաստած պատումները կարող են շատ լավ ուսումնական նյութ լինել իր համադասարանցիների, ինչպես նաև այլ սովորողների համար: Մարկը յուրօրինակ է ստեղծագործում, իր պատումներում երևում է իրեն բնորոշ հումորի զգացողությունը և իր ոճը: Մանեի պատումներում երևում է նրա տարիքային առանձնահատկությունը, դրանք ավելի հեքիաթային և խաղային են: Այսպիսին են նաև Աստղիկի,  Անուշիկի, Նանեի, Ալեքսի և Մանեի աշխատանքները (ի դեպ նրանք միշտ են համատեղ աշխատանք ներկայացնում, ինչը խոսում է իրենց ամուր ընկերության մասին): Նարեն ստեղծագործելիս ցույց է տալիս իր բնավորությունը, իր հաստատակամ, լուրջ և շիտակ տեսակը: Ոչ մի հեքիաթային փոփոխություն նա չի ընդունում և հեգնանքով պնդում է. <<I want  to leave it as it is, because I like our planet and don’t want to change it. I like  animals, flowers and don’t want people to become pink.>>:  Լուսինեն գիտակցում է կյանքի դժվարությունները և երազում է դրանք վերացնել: Գոռը, Սրբուհին, Անուշիկը կարևորում են երկրի մասին հոգ տանելը, Դավիթը,  Անհիտը և շատ սովորողներ խոսում են երկրի խաղաղության մասին և իրենց ընտանիքի հետ միասին խաղաղ և անվտանգ կյանքի մասին:

Այս ուսումնական տարում մեծ դեր է հատկացվել նաև երկխոսություններին (որոնք եղել են նախագծային աշխատանքների մի հատված, փուլ). ոչ միայն պատրաստի երկխոսություններին, որոնք սովորողներ պարբերաբար սովորել են և ներկայացրել դերերով, այլ նաև իրենց կազմած երկխոսություններին: Հաճախ սովորողները ստանում էին երկխոսություն կազմելու առաջադրանք: Այդ աշխատանքի միջոցով սովորողները կրկնում և ամրապնդում են նոր բառապաշարը, այն լեզվի ավելի կենդանի գործածություն է, քանի որ սովորողը ինքն է իրեն պատկերացնում տվյալ իրավիճակում և ասում է այն, ինչ ինքն է ուզում, այլ ոչ միայն այն, ինչ գրված է և առաջարկվում է դասագրքի օրինակով: Սովորողը նաև բառարանի օգնությանն է դիմում, քանի որ անընդհատ նոր բառ օգտագործելու կարիք ունի: Երբեմն նա օգտագործում է կայուն կապակցություններ, որոնք բառացի չեն թարգմանվում և, ինչպես գիտենք, այդ կայուն կապակցություններ իմանալը լեզուն տիրապետելու ավելի բարձր մակարդակի մասին է խոսում: Այս աշխատանքի մյուս նպատակը և արդյունքը այն է, որ սովորողները զարգացնում են իրենց գրավոր խոսքը` բառերի ճիշտ գրությունը, ճիշտ հարց կազմելը, ամբողջական կամ կրճատ պատասխան կազմելը: Եթե ցանկանում են գրել որևէ արտահայտություն, որը դեռ չեն անցել, նրանք դիմում են ուսուցչի, երբեմն ծնողի օգնությանը, երբեմն ինքնուրույն են որոնում պատասխանը: Բայց արդյունքն այն է, որ այն, ինչի վրա նրանք աշխատել են, փնտրել են, հարցրել են, ամրապնդվում և հիշվում է, այսինքն նրանք բացի առաջարկված դասագրքային օրինակից յուրացնում են ավելին: Պետք է նաև նշեմ ստեղծագործական մասի առկայությունը, քանի որ սովորողները պատկերացնում են իրենց տվյալ իրավիճակում, հորինում են այն, ինչ իրենց է հետաքրքիր և մոտ: Սա նաև իր մեջ խաղի բնույթ է պարունակում, իրենք իրենց դեր են հորինում և հետո այդ դերը ներկայացնում են: Մի քանի օրինակներ`

 

Աստղիկ Ավագյան

Նանե Վարդումյան,

Նարե Մելքոնյան

Լուսինե Թադևոսյան

Անահիտ Հովհաննիսյան

Ալեքս Բադալյան

Սաթինե Տեր-Պետրոսյան

Երկխոսությունների մասով, կարծում եմ, ես կշարունակեմ աշխատել նաև հետագայում` զարգացնելով և ավելի կատարելագործված աստիճանի հասցնելով այս գործունեությունը:

Նախագծային որոշ առաջադրանքներ կարող են պահանջել համացանցից տեղեկատվության որոնում: Բայց այս դեպքում կա մի սխալ սովորողների կողմից: Երբեմն նրանք պատճենում են նյութը և տեղադրում իրենց աշխատանքների մեջ, որոնք, իհարկե, չեն ընդունվում: Ընդունելի համարվում միայն այն դեպքում, երբ երևում է, որ տեքստի վրա աշխատած է, վերցրած են որոշ հատվածներ և որոնք մատչելի են և վստահ երևում է, որ սովորողը կարդացել է և հասկացել է նյութը: Միայն այս դեպքում այն կարող է ընդգրկվել նախագծային աշխատանքի մեջ:

Եկրորդ կիսամյակի ընթացքում իրականացվել են նաև հետևյալ նախագծերը, որոնց մասին կարելի է կարդալ հետևյալ հղումներով`

 <<Իմ տունը/բնակարանը>>/ My HouseFlat

 

«Իմ երազանքների  մոլորակը»/ The Planet of My Dream

Проект “Все обо мне”

Այս նախագիծը իրականացրել են 4-րդ դասարանի սովորողները: Նպատակները ներկայացված են նախագծի էջում: Արդյունքները նույնպես հրապարակված են: Այս նախագծի ընթացքում սովորողները շատ նոր բառեր են սովորում` օրինակ, կապված իրենց ծնողների մասնագիտության հետ, ամրապնդում են իրենց սովորածը: Մենք այս նախագիծը որոշեցինք շարունակել: Յուրաքանչյուր սովորող աշխատում է միայն իր պատումի վրա, բայց լավ կլինի, որ նա ծանոթանա նաև մյուս սովորողների գրածին: Այսպես նրանք առաջադրանք ստացան կարդալ և ներկայացնել մի քանի այլ սովորողի պատում, հետո ներյակացնել այն դասընկերներին` չնշելով, թե ում մասին է խոքսը: Մյուսները կռահում են, թե դա ով է: Այստեղ ապահովվում է խաղային մաս, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը սովորողների համար:

Проект “Пасха”

Նախագիծը իրականացվել է ռուսաց լեզու առարկայից 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում: Արդյունքները ներկայացված են համապատասխան էջում:

Սուրբ Հարության տոն/ Easter

Իրականացվել է անգլերեն լեզու առարկայից 5-րդ դասարանի սովորողների կողմից:

Տոների հետ կապված նախագծերը իրականացվում են` հետևելով կրթահամալիրի օրացույցին: Այս օրերին տվյալ նախագծի շուրջ աշխատելը ավելի սպասված է դարձնում տոնը, դրա մասին սովորողները լավ պատկերացում են կազմում:

Читаем сказки О. Туманяна

Այս նախագիծն իրականացվել է երկարացված ձմեռային արձակուրդների ընթացքում, երբ կրաթահամալիրում իրականացվեց առցանց ուսուցում: Աշխատանքներից երևումէ, որ սովորողները իրենց արձակուրդների ընթացքում զբաղվել են ընթերացանությամբ, կատարել են ստեղծագործական աշխատանք, պատրաստել են պլաստիլինե, թղթե տիկնիկներ, կիրառել են ՏՀՏ միջոցներ` ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր, աշխատել են իրենց բառապաշարի, բանավոր խոսքի վրա  և արդյունքում ստացել ներկայացված ուսումնական նյութերը:

Իմ, նախագծերին մասնակցող սովորողների և իրենց ծնողների կարծիքով նախագծային այս աշխատանքները արդյունավետ և հետաքրքիր են եղել սովորողների համար: Բայց, ինչպես երևում է մասնակիցների քանակից, ոչ բոլոր սովորողներն են մասնակցել այս աշխատանքներին և աշխատանքներ հրապարակել: Կարծում եմ հետագայում սովորողները այս աշխատանքները կընդունեն որպես պարտադիր աշխատանք և ավելի ակտիվ կմասնակցեն:

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: