Ամառային հայտնագործություններ

Ռուսերեն և մայրենի լեզու առարկաների համատեղ աշխատանք

Արևային ակնոց

Откуда пришли солнцезащитные очки?

 

Գարնանային պայծառ օրերը մեզ ստիպում են հիշել անհրաժեշտ մի աքսեսուարի՝ արևապաշտպան ակնոցի մասին: Հետաքրքրական  է այն փաստը, որ աչքերը արևի վառ լույսից պաշտպանող  տարբեր հարմարանքները հայտնվել են դեռևս  վաղնջական ժամանակներում: Հնէաբանները շարունակ  նմանատիպ ապացույցներ են հայտնաբերում : Այսպիսով, արևապաշտպան ակնոցների գյուտը շատ հին պատմություն ունի։ Ժամանակակից ակնոցներին որոշակի  նմանություն ունեցող առաջին հարմարանքը հայտնաբերվել է եգիպտական Թութանհամոն փարավոնի դամբարանում.  դա իրենից ներկայացնում էր, պղնձի բարակ թիթեղներով միմյանց միացված ՝ զմրուխտի երկու շատ բարակ շերտեր։ Բնականաբար  քչերն էին կարող  նմանատիպ շքեղ ակնոց կրելու հնարավարություն ունենալ։

Զմրուխտները, որպես արհեստական ոսպնյակներ,  օգտագործում էին  նաև  Հին Հռոմում: Պատմությունը մեզ նաև մի առասպել   է  հասցրել Ներոնի հայտնի զմրուխտի մասին: Այդ քարի միջոցով կայսրը հետևում էր գլադիատորական կռիվներին, որոնք, ինչպես հայտնի է, անցկացվում էին բաց տարածքներում,  կիզիչ  արևի տակ:

Արևային տարբեր  պաշտպանիչ հարմարանքներ են գտնել նաև աշխարհի ուրիշ մեծ քաղաքակրթություններում: Օրինակ,  Հին Չինաստանում կանայք կարծում էին, որ արևի ճառագայթները կնճիռներ են առաջացնում,  այդ պատճառով էլ նրանք  տերևներից պատրաստված հատուկ լայնեզր գլխարկներ  էին  գործածում : Հին Չինաստանում կրում էին  կվարցի կտորներից պատրաստված  ակնոցներ, որոնք  նախատեսված էին  էմոցիաները և աչքերի արտահայտությունը թաքցնելու համար: Սովորաբար նման ակնոց կրում էին չինացի դատավորները: Ի միջի այլոց, առաջինը հե՛նց այս ակնոցն է հայտնվել է Եվրոպայում՝ Մարկո Պոլո ճանապարհորդի թեթև ձեռքով:

Հետագայում արևային ակնոցի ստեղծմամբ հիմնականում սկսեցին զբաղվել հայելի պատրաստող վարպետները: Ոսպնյակների համար նրանք սովորական ապակի էին կիրառում :

Եվրոպայում  ակնոցների պատմությունը  նույնպես շատ հին ակունքներ ունի: Իտալիայում սև ապակիով ակնոցներ կրում էին կույրերը: Նմանատիպ պատկերներ կարելի է տեսնել XIV դարի իտալական որմնանկարներում:

Սկզբում,  արևապաշտպանիչ հատկությամբ հայտնի  են եղել կանաչ ապակով ակնոցները , քանի որ  կանաչ երանգը օգնում էր նվազեցնել աչքի ճնշումը, սակայն արևից պաշտպանվելու համար սա լավագույն տարբերակը չէր։  Այսպիսի ակնոցները չէին կարող ցրել  սպեկտրի ուժեղ ճառագայթները, այդ պատճառով էլ  շուտով կանաչ ապակին իր տեղը զիջեց կապույտ ապակուն։ Կապույտ գույնը կլանում է արևի սպեկտրում ամենավառ հանդիսացող՝  գազարագույն և դեղին ճառագայթները: Ժամանակի ընթացքում արևային ակնոցներ պարաստելիս  սկսեցին օգտագործել նաև մոխրագույն ապակի:

ХХ դարում ավիացիայի պատմության մեջ  հայտնվեցին նոր արևապաշտպան ակնոցներ: Ակտիվ հայտնագործություններով առանձնացավ հատկապես Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանը: Հետաքրքրական է այն փաստը,  որ առաջին գունավոր ապակիներով ակնոցներն օդաչուներն իրենք  էին պատրաստում՝ հասարակ ապակին պատելով ջրաներկով։

1920 –ական թվականներին, կինոյի և սպորտի աստղերը  հանդիսատեսի առաջ հայտնվեցին արևապաշտպան ակնոցներով՝ այսպիսով դրանք  դարձնելով նորաձև աքսեսուար: Ակնոցները նորաձևության  հայտնի տարր դարձնելու գործում , մեծ դեր է խաղացել  ֆրանսիացի հայտնի մոդելավորող՝  Կոկո Շանելը:

Պաղպաղակ

История мороженого

Ինչ հրաշալի է ամառային շոգին բացել պաղպաղակի փաթեթեը և զգալ այդ սառը անուշեղենի համը: Իսկ դու գիտե՞ս, որ նույն հրճվանքը, որը դու ապրում ես պաղպաղակի չափաբաժնից առաջ, մարդիկ զգում են արդեն 5 հազար տարի: Այս հոդվածում ես քեզկպատմեմ, թե ինչպես է սկսել պաղպաղակի պատմությունը:

Շատ ժամանակ առաջ Չինաստանի հարուստ ընտանիքներում մատուցում էին քաղցրավենիք, որն ինչ-որ չափով քիչ հիշեցնում էր պաղպաղակը. հարուստ չինացիները վայելում էին ձյունը և սառույցը, որը խառնում էին կաթի և մրգերի կտորների հետ:

Ալեքսանդր Մակեդոնացու օրոք հատապտուղները սառեցնում էին ձյան մեջ: Թվում է, թե դա շատ հեշտ է, բայց որտեղի՞ց գտնել ձյուն և սառույց շոգ երկրներում: Չէ որ այն ժամանակ սառնարանների մասին խոսք անգամ չէր կարող լինել:

Պաղպաղակը պատրաստում էին այն երկրներում, որտեղ շոգը և ցուրտը կողք կողքի էին: Այսինքն հարավային երկրներում, որտեղ կան սարեր: Այտեղ էին ուղարկում ստրուկների՝ ձյուն բերելու: Իսկ որպեսզի այն չհալչի, կազմակերպում էին հատուկ մրցումներ. թե ով ավելի արագ կվազի և ավելի շատ ձյուն կբերի կայսեր պալատ: Այդպես մի անգամ հաջողվեց լեռնային ձյունով բեռնված ուղտերի մեկ ամբողջ քարավան հասցնել:

Այն պահում էին սառը մառաններում, որոնց առաստաղը, պատերը և հատակը ծածկում էին խառնուրդի հաստ շերտով: Դրա մեջ մտնում էին ձվի սպիտակուց, ավազ, կավ, այծիմորթի, մոխիր, կիր: Երբ այս խառնուրդը չորանում էր, այն կարծրանում էր ,չէր թողնում ջերմություն և ջուր:

Եվրոպայում պաղպաղակի պատմությունը սկսեց այն ժամանակ, երբ այն երկիր բերեց մի ճամփորդ: Լինելով Չինաստանում՝ նա այնքան հավանեց այս անուշեղենը, որ վերադառնալով հայրենիք՝ Իտալիա, կիսվեց դրապատրաստման մի քանի բաղադրատոմսերով: Բաղադրատոմսերը պահում էին խիստ գաղտնի, իսկ դրատարածումը համարվում էր պետական դավաճանություն:

Հենց Իտալիայում պաղպաղակ սկսեցին անվանել կրեմանման սերուցքային զանգվածը, այլ ոչ թե մրգով սառույցը: Այն պատրաստելու համար բաղադրիչներով պարունակությունը դնում էին ափսեի մեջ, որը լցնում էին աղով և սառույցով, և այդ կաթնային զանգվաածը սկսում էին հարել: Հալվող ջուրը պարբերաբար թափում էին, ավելացնելով նոր սառույց և աղ: Եվ մի քանի ժամից քաղցրավենիքը պատրաստ էր: Աղը օգնում էր, որ սառույցը ավելի արագ հալչի, և կլանի պատրաստվող կերակուրի ջերմությունը:

Բայց միշտ էլ գտնվում է մի բաց բերան: Մի երիտասարդ իտալուհի, ամուսնանալով Ֆրանսիայի թագավորի հետ, բերեց իր հետ շեֆ խոհարարին, որը հայտնի էր պաղպաղակ պատրաստելով:

Քաղցրավենիքը հասանելի դարձավ բոլորին 1660թ.:Մի ձկնորսի պապիկից ժառանգություն մնաց պաղպաղակ հարելու սարքը: Դա շատ հասարակ սարքավորում էր՝ երկու միմյանց մեջ դրված կաթսաներ, վերևի կափարիչին փակցված էին թիակներ՝ խառնելու համար: Նա էլ հենց բացեց առաջին պաղպաղակի սրճարանը Փարիզում, որը կոչվում էր «Փորվածք»: Հաճախորդներին առաջարկում էին 80-ից ավելի տեսակի պաղպաղակ: Այդ հաստատությունը գործում է մինչև օրս:

Առաջին պաղպաղակ արտադրող գործարանը բացվել է 19-րդ դարի կեսին: Այդ ժամանակվանից ի վեր հորինել են էսկիմոն, վաֆլիից կոնը և հազարավոր բաղադրատոմսեր: Վենեսուելայում գտնվող մի ռեստորան առաջարկում է իր այցելուներին սոխով, գազարով, լոլիկով, լոբով, իշխանով, ծովախեցգետնով, կաղամարով, սպագետիով, սխտորով, վարդի թերթիկներով և նույսնիսկ կծու պղպեղով պաղպաղակներ:

Փուչիկներ

Воздушные шары

Ես  շատ եմ սիրում փուչիկներ:Նրանք միշտ բարձրացնում  են  իմ տրամադրությունը,եթե իհարկե նրանք չեն պայթում:Ես միշտ մտածում էի,որ պայծառ, ձիգ փուչիկները ժամանակակից խաղալիքներ են:Բայց իրականում՝ ոչ:Օդով լցված փուչիկների պատմությունը  սկսվել է ավելի շուտ:Մենակ  թե մեր փուչիկների ապու պապերը այդ տեսքը չունեին ինչ-որհիմա:Եվ փուչիկները հայտնվել են աշխարհում ոչ  զվարճությունների համար:

Առաջին հիշատակումը  օդում թռչող փուչիկների մասին հանդիպում է կարելական ձեռագրերում:Դրանց մեջ նկարագրվում է կետի և ցուլի կաշվից  պատրաստված  փուչիկի ստեղծումը:

12-րդ դարի ձեռագրերը պատմում  են այն մասին,որ կարելական ավանններում օդապարիկ կար պրակտիկորեն ամեն ընտանիքում:

Այդպիսի փուչիկներով  ճանապարհ չլինելը  սարսափելի չէր:Պե՞տք է գնալ բարեկամների մոտ հարևան գյուղը,կարելի է հոպ թռչել: Բայց  այդ փուչիկներով  տեղաշարժվելը վտանգավոր էր՝թաղանթը կարող էր  պայթել,չդիմանալով օդի ճնշմանը:Բայց դրանք ուղղակի լեգենդներ են,որոնց կարելի է հավատալ կամ չհավատալ:

Կան նաև վկայություններ,որ Եվրոպայում կենդանիների աղիքները որպես փուչիկ օգտագործում էին թափառող արտիստները՝զարմացնելով հանդիասատեսին:Փուչիկը դառնում է անհրաժեշտ իր,ներկայացումների և դիմակահանդեսների համար:

Ռուս  պատմաբան Կարամզինը գրում է,որ հին ձեռագրերում նկարագրվում են ներկայացումները,որոնք տալիս էին խեղկատակները մեծ իշխան Սուրբ Վլադիմիրի համար:Ցուլի ներքին օրգաններից պատրաստում էին փուչիկներ, ներկում էին և տարածքը զարդարում էին:

Առաջին փուչիկները՝նման այսօրվանին,պատրաստեց հայտնի անգլիացի գիտնական՝Մայքլ Ֆարադեյը:Բայց ստեղծում էր ոչ թե երեխաների համր,այլ ջրածին գազով փորձերի համար:Իսկ ջրածինը նա լցնում էր կաուչուկից պատրաստած պարկերի մեջ:<< Կաուչուկը չափազանց էլաստիկ է ,-գրում էր Ֆարադեյը,-նրանից պատրաստված պարկերը գազով լցնելիս դառնում են թափանցիկ և ձեռք են բերում բարձացնող ուժ>>:Հենց այդպես պատահական գիտական փորձի ընթացքում էլ ծնվեց ժամանակակից փուչիկը:

Ֆարադեյը  իր փուչիկները պատրաստում էր այսպես.նա կտրում էր   երկու կտոր կաուչուկ,դնում էր իրար վրա , սոսնձում էր  եզրերը,իսկ մեջտեղում լցնում էր ալյուր,որ կողմերը  չկպնեն իրար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: