Հանդիպում Դիանա Համբարձումյանի հետ

Ուրբաթ օրը, հունիսի 17-ին կրթահամալիրի հյուրն էր արձակագիր, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը:

Տիկին Համբարձումյանը պատմեց թարգմանական աշխատանքում հանդիպող դժվարությունների մասին: Մասնավորապես ներկայացրեց իր կողմից թարգմանված Ֆոլկների <<Երբ ես պառկած մեռնում էի>> վեպը, այն լեզվաոճական խնդիրները, որոնք հանդիպել են թարգմանական աշխատանքի ընթացքում: Այս ստեղծագործության 15 տարբեր հերոսները իրենց կողմից պատմում են մի ընտանիքի կյանքը: Եվ թարգմանչի նպատակն էր ճիշտ փոխանցել այս հերոսների խոսքային առանձնահատկությունները, ոճը: Եթե բնագրում կան հայհոյախոսություն ու գռեհկաբանություն, ապա թարգմանիչը դրանցից չպետք է խուսափի և փոխանցի թարգմանվող լեզվի համարժեք բառերով, որքան էլ դա իր անձին հակադրված լինի: Նաև տիկին Համբարձումյանը նշեց, որ իրեն որպես թարգմանիչ շատ օգնում է գրող լինելու փաստը:

Հանդիպման վերջում Դիանա Համբարձումյանը ներկայացրեց իր հեղինակային գրեքերը: Նա առանձնացրեց <<Աստծո բնակեցրած երկրում>> գիրքը, որը, ինչպես ինքը խոստովանեց, ուղղված է եղել Ֆոլկներին: Այս գիրքը գրելու դրդապատճառ հանդիսացավ Ֆոլկների մի արտահայտություն, որում նա շփոթել էր հայերին հրեաների հետ: Նա չի ճանաչել հայերին: Հենց այս պատճառով այս գրքում հեղինակը պատմում է հայերի մասին:

Սեմինարից հետո ավելի անմիջական մթնոլորտում սեմինարի մասնակիցները տիկին Համբարձումյանին շարունակում էին ուղղել իրենց հարցերը, որոնց նա սիրով պատասխանում էր:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: