Այսօր երեկոյան տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք <<Լունապարկ>> կոչվող այգում:
Այգում այդ ժամին բավականին շատ ծնողներ և երեխաներ կային: Շատերը հարցնում էին մանրամասներ` տեղի, ճամբարի ժամերի, պայմանների մասին: Մենք սիրով պատմեցինք:
Մեզ մոտեցավ ոստիկանը, խնդրեց, որ չբաժանենք: Սակայն, թերթիկին ծանոթանալուց հետո, նա ասաց, որ խնդիր չկա, կարող ենք շարունակել մեր գործը:
Հետո մենք լավ ժամանակ անցկացրեցինք այգում և վերադարձանք տուն:
Ինձ հետ էին Սերգեյը և Մանեն:
Advertisements
Filed under: Uncategorized |
Leave a Reply