Նախագծային ուսուցման առավելությունները օտար լեզվի դասավանդման դեպքում

Արդեն մի քանի տարի է, ինչ նախագծային ուսուցումը կիրառվում է իմ կողմից ուսումնական գործընթացում: Այս հոդվածում կխոսենք նախագծային ուսուցման առանձնահատկությունների մասին օտար լեզվի դեպքում, ավելի կոնկրետ, ռուսաց լեզի դեպքում: Ինչու± եմ ես գտնում, որ նախագծային մեթոդը առանձնապես արդյունավետ է ռուսերենի դեպքում: Սա պայմանավորված է ժամանակակից հայ սովորողի ռուսերենի իմացության մակարդակով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ երեխաներ արդեն խոսում և  հասկանում են ռուսերեն խոսքը մինչև դպրոց հաճախելը: Արդեն մի քանի տարի է, ինչ ես դասավանդում եմ անգլերեն և ռուսերեն լեզուները կրթահամալիրում: Համեմատելով այս առարկաները` ես եկա այն եզրակացության, որ երկու լեզուների մեթոդիկան ունի ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերությոններ: Անգլերենը օտար լեզու է սովորողների մեծամասնության համար (եթե չհաշվենք եզակի բացառությունները): Բառապաշարի հարստացումը, բանավոր խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացումը տեղի է ունենում փուլ առ փուլ, ամեն ինչ սկսում է դպրոցում, զրոյից: Ամեն ինչ այլ է ռուսերենի դեպքում: Միևնույն դասարանում սովորողների մեծ մասի համար սա այն լեզուն չէ, որն իրենք առաջին անգամ լսում են դպրոցում, ինչպես անգլերենի կամ, օրինակ գերմաներենի դեպքում: Ռուսերենը այն լեզուն է, որը նրանք անընդհատ լսում են ոչ միայն դասի ժամին, այլ նաև տանը, իրենց հանգստի ժամանակ, հեռուստացույցի էկրաններից: Սա իրենց սիրելի ֆիլմերի, հերոսների, հաղորդումների, մուլտֆիլմերի լեզուն է: Հաճախ ես լսում եմ, թե ինչպես են երեխաները շփվում միմյանց հետ ռուսերեն լեզվով դասամիջոցների ժամանակ, ճաշարանում, ճամփորդությունների և խաղերի ընթացքում:

Ռուսաց լեզու առարկայի դեպքում մենք գործ ունենք լեզվի տարբեր մակարդակներ ունեցող սովորողների հետ, երբ դասարանում կան բոլորովին տարբեր մակարդակներ: Սովորողների մեծ մասը հանգիստ հասկանում է նոր տեքստը, հենց առաջին ընթերցումից հետո կարող է պատմել այն և պատասխանել հարցերին: Իսկ մյուս մասը, որը կազմում է դասարանի կեսից պակաս մասը, կարիք ունի բառ առ բառ թարգմանության, դժվարությամբ է հասկանում տեքստի վերաբերյալ հարցը, լրացուցիչ աջակցության կարիք ունի, իսկ որևէ տեղեկության վերարտադրումը նրանց շատ դժվար է տրվում կամ էլ դա իրենց մոտ չի ստացվում: Ավելի կոնկրետ պատկերացում կազմելու համար ներկայացնեմ մեր տվյալները թվերով. 5-2 դասարանում 28 սովորողից 5-ը ունեն լեզվի ցածր մակարդակ, 5-1 դասարանում 28 սովորողից` 9 սովորողը, 4-1 դդասարանում` 26 սովորողից 9, 4-2 դասարանում 25-ից 7, 3-1 դասարանում 24 սովորողից 5-ը կարիք ունեն լրացուցիչ օգնության: Նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս հաշվի առնել սովորողների հնարավորությունները և առաջադրանքները հանձնարարել ըստ իրենց լեզվական մակարդակի: Այսպիսով, եթե մի խումբը լիարժեք կատարում է նախագծի բոլոր կետերը, ապա ցածր լեզվական մակարդակ ունեղող սովորողները կարող են մասնակցել նախագծին ըստ իրենց կարողությունների և կատարել այնպիսի պարզ առաջադրանքներ, ինչպես օրինակ, անծանոթ բառերի էլեկտրոնային բառարանների կազմելը, ավելի պարզ տեքստերի հետ աշխատանքը և այլն:

Իհարկե, մեր առջև կանգնած է լեզուն կատարելագործելու խնդիրը, բառապաշարի հարստացման, բանավոր և գրավոր խոսքի մեջ սխալների վերացման, ճիշտ գրական բառապաշարի օգտագործման խնդիրները: Այս նույն խնդիրները կան նաև մայրենի լեզվի դեպքում: Բայց միևնույն ժամանակ լեզուն այնքան հասանելի է սովորողներին, որ այն կարող է ծառայել որպես լրացուցիչ գործիք` նոր ընդհանուր գիտելիքներ ձեռք բելերու համար, որոնք նա կարող է  գտնել տարբեր աղբյուրներից:

Բոլոր վերը նշված նպատակները դրված են եղել մեր առջև ‘’Ինչուիկ’’ և ‘’Աշխարհի յոթ հրաշալիքներ’’, ‘’Ինտերյերի ոճերը’’, ‘’ Տիեզերք’’ նախագծերի իրականացման ժամանակ: Նախագծային աշխատանքը հնարավորություն ընձեռեց կտրվել սովորոական դարձած տեքստերից, պատմվածքներից և ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր բնագավառերից:

“Ինչուիկ “ նախագծի վրա աշխատելիս հատուկ ընտրվել էին սովորողների հետաքրքրություններին համապատասխան հոդվածներ այնպիսի բնագավառերից, ինչպիսիք են աշխարհագրությունը, բնագիտույունը, պատմությունը, բուսաբանությունը և այլն: Բացի այն փաստից, որ սովորողները աշխատում են հետաքրքիր տեղեկության հետ, նրանք նաև կատարում են թարգմանչական աշխատանք, զարգացնում են թարգմանական հտությունները, բառարանով աշխատելու հմտությունը, հարստացնում են իրենց բառապաշարը: Այդիսի հոդվածներից կարելի է նշել հետևյալ հոդվածները` արդյո±ք լսում են բույսերը, աշխարհագրական մեծ բացահայտումների դարաշրջանի մասին, աշխարհի ամենաբարձր ջրվեժի մասին, ծովերի անվանումների մասին, շների և կատուների ցեղատեսակների մասին և այլն: Նաև թարգմանվել է փորձերի հավաքածուն, որոնցից մի քանիսը անցկացվեցին դպրոցում ձմեռային ճամբարի ընթացքում: “Աշխարհի հրաշալիքները’’, ‘’Պուշկինի հեքիաթները’’ և ‘’Արտասահմանյան գրողների հեքիաթները’’ նախագծերով աշխատանքը հնարավորություն տվեց առնչվել օտար երկրների մշակույթին:

Նախագծային աշխատանքը կարող է ուղղված լինել տարբեր նպատակների, ինչպիսիք են, օրինակ, թարգմանական հմտությունների զարգացումը, որոնողական ունակության զարգացումը, սովորողի ստեղծագործական հմտության զարգացումը:

Նախագծային աշխատանքը լայն հնարավորություն է տալիս ինտեգրված դասերի համար և միջառարկայան կապի հնարավորություն է տալիս, ինչպես օրինակ ‘’Ինտերյերի ոճերը’’ նախագծի դեպքում, որը հնարավորություն տվեց ընդլայնել տեխնոլոգիա առարկայից գիտելիքները, իմանալ ինտերյերի այնպիսի ոճերի մասին, ինչպիսիք են պոպ-արտը, վերածնունդը, ար-դեկոն, ճապոնական ոճը, մոդերնիզմը, մինիմալիզմը, հայ-թեքը և այլն:

Որպես նախագծային աշխատանքի ամփոփում անցկացվեց վիկտորինա բոլոր անցած թեմաների վերաբերյալ: Վիկտորինայի հարցերը կազմել էին իրենք` սովորողները: Ահա դրանցից մի քանիսը` Հարցեր .

Այսպիսի նախագծերից էր նաև ‘’Տիեզերք’’ նախագիծը, որն իր մեջ ներառեց բավականին տարբեր գործունեություն, որն ուղղված էր նոր բառապաշարի ներմուծմանը  և ամրապնդմանը, սովորողների լսելով հասկանալու կարողությանը, ուսումնական գործընթացում համակարգչային հմտությունների զարգացմանը (օրինակ, Փեյնթ ծրագրով նկարելու կարողությունը, դիկտոֆոնի վրա ձայնագրվելու հմտությունը, սեփական աշխատանքը բլոգում հրապարակելու հմտությունը), հնարավորություն տվեց համատեղել ռուսերեն և անգլերեն լեզուներ առարկաները: Այստեղ մեր առջև դրված էր ոչ թե անգլերենից մայրենի լեզու` հայերենը թարգմանելը, այլ մեկ այլ օտար լեզու, ռուսերեն թարգմանելը:  Արդյունքում ստացվեց ուսումնական նյութ, որը կարող է օգտագործվել ռուսերենի դասրին:

“Ձմեռային դպրոց” և “Հեքիաթներ մոլորակների մասին” նախագծերը կազմելիս սովորողների առջև դրված էր իրենց ստեղծագործական կարողությունների զարգացման խնդիրը: Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր և յուրօրինակ հեքիաթներ, որոնք հորինել էին սովորողները:

Հեքիաթներ մոլորակների մասին

Նոր տարվա մասին հեքիաթներ

Նախագծային աշխատանքի այս կամ այն ձևի ընտրությունը, դրա բովանդակությունը, ընթացքը և նպատակները կախված են սովորողների հետաքրքրություններից, տարիքից, ինչպես նաև լեզվին տիրապետելու մակարդակից:

Վերոհիշյալ նախագծերի մասին կարելի է կարդալ , անցնելով հետևյալ հղումներով`

“Ինչուիկ”

“Ինտերյերի ոճեր”

“Աշխարհի հրաշալիքները”

“Պուշկինի հեքիաթները”

“Տիեզերք”

Նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացի այնպիսի կազմակերպան համար, որը կարող է ներառել լեզվին տիրապետելու տարբեր մակարդակներ ունեցող սովորողների: Սոովորողը աշխատում է տարբեր ճանաչողական տեղեկությունների աղբյուրների հետ, ստանում է նոր գիտելիքներ: Հնարավոր է մտցնել խաղային տարրը, ինչն իրոք հետաքրքիր է սովորողի համար: Թարգմանական նախագծերը հնարավորություն են տալիս զուգահեռ զարգացնել մայրենի` հայերեն լեզուն, հարստացնել համացանցի հայերեն պաշարները : Ընձեռնվում է ինտեգրված դասերի լայն հնարավորություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: