Մայիսյան հավաք

1-ին դասարան /ռուսերեն/ – Երեք արջերը հեքիաթի հիման վրա դերախաղ, երկխոսություններ. թեմա՝ Տուն, կենցաղային իրեր
2-րդ դասարան /ռուսերեն/ – Իմ ընտանիքը և Արտաքին տեսքի նկարագրություն թեմաների ամփոփում, էլեկտրոնային հարցաթերթիկների լրացում, էլեկտրանային պատում տվյալ թեմաներով:
4-րդ դասարան /անգլերեն/
• երգի ուսուցում, մասնագիտություններ թեմային վերաբերյալ բառապաշարի ամրապնդում
• <> պատումներ. թեմա՝ Ապառնի ժամանակ:
5-րդ դասարան /ռուսերեն/ – շարադրություն անցած հեքիաթի հիման վրա՝ Если бы у меня был цветик-семицветик, արդյունքում՝ պատկերազարդ էլէեկտրոնային փաթեթ:

Հոդվածներ

Առցանց ուսուցում

Կարդում ենք և Էդու Դիջիթեք ստուգատեսներին սովորողները ներկայացնելու են նյութերը, որոնք իրենք ստեղծել են չնախատեսված և անընդհատ երկարացվող ձմեռային արձակուրդներին: Այս հանգամանքը մի պահ հաճելի էր այն առումով, որ տոնական տրամադրությունը մի քանի օրով էլ է երկարում, հետո սկսեց տագնապը` ուսումնական ծրագրերը իրականացնելու ժամանակի հետ կապված, բայց հետո մեզ օգնության եկավ մեզ հարազատ հեռավար ուսուցումը:

Ես այս ամենին մասնակից եղա և որպես դասավանդող, որը պետք է կազմակերպեր 1-5 դասարանի սովորողների առցանց ուսուցումը, և որպես ծնող` տանը հետևելով իմ երեխաների աշխատանքին` այս երկար ժամանակաընթացքոը պարապուրդի չվերածելու համար:

Իհարկե, որոշ սովորողներ չօգտվեցին իրենց ընձեռնված հնարավորությունից, ինչը համապատսխան արդյունք ունեցավ գնահատման հարցում: Մյուսներն էլ շատ լավ հնարավորություն ունեցան կրկնելու անցածը, նոր հեքիաթներ ընթերցելու, թվային տեխնոլոգիաները իրենց ուսման մեջ կիրառելու, ծնողների հետ համատեղ աշխատելու և կրթվելու համար:

Ցանկացած հարցի դեպքում թե ծնողները, թե սովորողները նամակ էին գրում: Ամենօրյա դասերի դեպքում մի գուցե այսքան ակտիվ չլիներ մեր նամակագրությունը: Դաս անելիս առաջացած հարցերը սովորողները թողնում են առերես հանդիպման ժամանակի համար: Իսկ հիմա սա միակ ելքն էր ինձ իրենց հարցերը ուղղելու համար: Չկար սահմանափակում` 45 րոպեանոց դասի, ազատ գրաֆիկ, կարելի է դիտել սիրելի ֆիլմը, հետո խաղալ, հետո անցնել դասերին, զբոսնել, հյուր գնալ, ամեն ինչ իրենց ձեռքում է:

Առցանց ուսուցման մեջ սովորողի հոգեբանական տեսակը չի կարող չարտացոլվել: Տարբեր աովորողների մասնակցությունը տարբեր է լինում: Մի երեխայիս դեպքում հարցազրույց, աուդիոդասեր, ձայնագրություններ առաջադրանքները շատ ցանկալի են և սպասված: Դա գալիս է իր բնավորությունից, նա սիրում է լսելի լինել, շփվել, հայտարարել, խոսել…

Նույնը չեմ կարող ասել տղայիս դեպքում, որը մի փոքր կաշկանդվում է նման առաջադրանքնրից, և ընդհակառակը, փորձում է որքան հմարավոր է քիչ երևալ <<էկրանին>>:

Առցանց ուսուցման դեպքում երկուսն էլ իրենց բաժին օգուտն են ունենում` Մանեն իր սիրելի ձևով կազմակերպելու իր ուսումը, Սերգեյը` հաղթահարելու իր բարդույթները:

շարունակելի …

Սովորողների աշխատանքները

«Իմ հավաքը. հավաքից հավաք»2014-2015 ուսումնական տարում իրականացված նախագծեր

May 2015

Continue reading