Արեգակնային համակարգը

Արեգակնային համակարգը

Անգլերենի դաս

Ներկայացնում եմ դաս անգլերեն լեզվից: Այն պատրաստվել է 5-րդ դասարանի համար: Դասը ինտեգրված է, այն համատեղված է բնագիտություն առարկայի հետ:

Թեման՝ Արեգակնային համակարգ (The solar system)

Նպատակները՝

  • Ամրապնդել քերականական նյութը.
  1. Ածական /համեմատության աստիճանները/
  2. Դասական թվականներ
  • Անգլերեն լեզուն որպես գործիք օգտագործելով՝ ամրապնդել և ընդլայնել բնագիտություն առարկայից անցած <<Արեգակնային համակարգ>> թեման:

Ուսումնական ծրագրում նույն քերականական թեման հանդիպում է դասարան առ դասարան, այնպես որ միևնույն թեման անցնում են չորրորդ դասարանում, հինգերորդ դասարանում և այլն: Երբ թեման նոր է սովորողի համար, այն ամրապնդվում է երգերի, տեքստերի, դերային խաղերի  միջոցով: Հինգերորդ դասարանում, որի հետ անցկացվել է տվյալ դասը, արդեն յուրացրել է նշված քերականական թեման չորրորդ դասարանում: Դասագիրքը այս թեմայի շրջանակներում առաջարկում է  վարժություններ, որոնց միջոցով սովորողը նորից վերհիշում է ուսումնական նյութը: Եվ դասերը միապաղաղ դարձնելուց խուսափելու համար, որպեսզի անգլերեն լեզուն սովորողի համար չդառնա միայն ձանձրալի վարժություններ կատարելու դաս, շատ ավելի արդյունավետ կլինի անգլերենը օգտագործել որպես գործիք, որի միջոցով համացանցից կամ այլ աղբյուրներից գտնում ենք մեզ հետաքրքրող ինֆորմացիան, թարգմանում ենք այն, ուսումնասիրում ենք և ընդլայնում ենք մեր գիտելիքները:

Ինչու որոշեցի անցնել այս թեման անգլերենի դասի շրջանակներում: Միտքը ծագեց ածականի համեմատական և գերադրական աստիճանները բացատրելիս: Երեխաներին նյութը ներկայացնելիս օրինակ բերեցի տարբեր չափերի գնդակներ: Եվ միանգամից ծագեց միտքը, որ գնդակների փոխարեն կարելի է օրինակ բերել մոլորակները, խոսել դրանց մասին, նկարագրել, համեմատել: Շատ հարմար է այս թեման համատեղել ածականի համեմատական աստիճաններ թեմայի հետ, քանի որ տեքստում ասվում է, թե այս կամ այն մոլորակը որից է ավելի մեծ կամ փոքր, որն է ավելի հեռու արևից, ավելի ցուրտ, ավելի քամոտ և այլն:

Pluto is smaller than Earth’s moon. Պլուտոնը ավելի փոքր է, քան Երկրի արբանյակը:

Pluto is 39 times farther from the sun than the Earth is. Պլուտոնը 39 անգամ ավելի հեոռւ է Արեգակից, քան Երկիրը:

Earth is bigger than Mars.Երկիրը ավելի մեծ է, քան Մարսը:

Mars is much colder than the Earth. Մարսը շատ ավելի սառն է, քան Երկիրը:

Նաև ասվում է, թե որն է ամենացուրտ մոլորակը, ամենահեռուն, ամենափոքրը և այլն, այսինքն օգտագործվում է ածականի գերադրական աստիճանը:

The planet Mercury is the closest of the planets to the Sun./ Մերկուրի մոլորակը մյուս մոլորակներից ամենամոտն է Արեգակին:

The Sun is the largest object in the Solar System. Արեգակը ամենամեծ օբյեկտն է Արեգակնային համակարգում:

Jupiter is the biggest planet in our Solar System. Յուպիտերը ամենամեծ մոլորակն է մեր Արեգակնային համակարգում:

Venus is the hottest planet. Վեներան ամենաշոգ մոլորակն է:

Նաև այստեղ ամրապնդվում է մեկ այլ քերականական նյութ, որն է դասական թվականները: Քանի որ նշվում է, թե այս կամ այն մոլորակը արևից հեռավորությամբ որերորդն է:

Neptune is the eighth planet from the sun. Նեպտունը ութերորդ մոլորակն է արևից:

Venus is the second closest planet from the sun. Վեներան երկրորդ ամենամոտ մոլորակն է արևին:

Saturn is the sixth planet from the sun. Սատուրնը արևից վեցերորդ մոլորակն է:

Այս ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերեցի, որ այս տեսակ աշխատանքներ արդեն արվում են օտար լեզվի դասավանդման մեջ: Գտա արդեն մշակված թեստեր, դասեր Օքսֆորդի Ուսումնական հրատարակումների կայքում`

http://www.sadlier-oxford.com/grammar/extraexercises/GFW%2011.12.1.BLM.pdf

Համացանցում կան շատ գեղեցիկ տեսանյութեր մոլորակների վերաբերյալ, օրինակ՝http://www.youtube.com/watch?v=95RTbhpuMoE&feature=related

Թեման մեծ հնարավորություն է տալիս երեխաներին կատարել հետազոտական աշխատանքներ այս թեմայի շրջանակներում: Սովորողները թարգմանում են իրենց դուր եկած նյութը համացանցից, պատրաստում են նյութեր, որոնք տեղադրվում են կրթահամալիրի կայքում և կարող են ուսումնական նյութ ծառայել հետագայում այլ սովորողների համար: Օրինակ այս երգը՝

The Solar System song

http://www.youtube.com/watch?v=BZ-qLUIj_A0&feature=related

Այս կայքում կա տեսադաս Արեգակնային համակարգի վերաբերյալ: Նաև կան խաղեր հարցերի տեսքով, որոնց միջոցով սովորողները ստուգում են իրենք իրենց:

http://www.cookie.com/kids/games/solar-system.html games to check

Թեման ամփոփելիս անցկացվում է ինքնաստուգում: Սովորողները պատասխանում են առաջարկված հարցերին և պարզում են, թե որքանով են յուրացրել թեման:

Դասը կցված է՝

Planets.notebook

Planets not smart